Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հռոմի պապի օգնականի ձերբակալությունը պաշտոնապես հաստատվել է

Հռոմի պապի օգնականի ձերբակալությունը պաշտոնապես հաստատվել է
26.05.2012 | 07:47

Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին պաշտոնապես հաստատել է, որ Վատիկանի ոստիկանությունը ձերբակալել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի օգնական և անձնական սպասավոր Պաոլո Գաբրիելեին, որին կասկածում են գաղտնի փաստաթղթերի գողության մեջ։
Լոմբարդինի խոսքով` Պաոլո Գաբրիելեն այն սակավաթիվ մարդկանցից էր, ովքեր կարող էին մտնել Պապի առանձնասենյակ։ Նա ձերբակալվել է Վատիկանում գտնվող իր տանը, որտեղ խուզարկության ժամանակ հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր։ Այժմ ձերբակալվածին հարցաքննում են Վատիկանի դատավորները։
Պաոլո Գաբրիելեի միջոցով էին լրագրողների ձեռքում հայտնվել փաստաթղթեր, որոնցում խոսվում էր կոռուպցիայի, ինչպես նաև Վատիկանում իշխանության համար մղվող պայքարի մասին:
Գաբրիելեն ծառայում էր Հռոմի պապին ավելի քան 6 տարի։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ